Արշակունյաց թագավորություն

Արշակունիները պարթևներ էին: Նրանք երկիրը կառավարեցին շուրջ կես հազարամյակ:Նրանց կառավարման ընթացքում հայ ժողովրդի համար մի շարք կարևոր իրադարձություններ տեղի ունեցան: Դրանցից ամենակարևորները քրիստոնեության ընդունումն ու գրերի գյուտն էին:
Այս հոդվածում ավելի մանրամասն կներկայացվի Արշակունիների արքայատոհմի հաստատումը, գործունեությունը, կխոսվի հայ ժողովրդի համար կարևոր դեր ունեցած արքաների, պատմության մեջ նրանց ունեցած դերի մասին:

Ա. Արշակունյաց  ժառանգական  դինաստիայի  հաստատումը

185-198 թթ. Մեծ Հայքում գահակալում էր Վաղարշ II -ը: Այդ ժամանակ Հռոմում կայսերական գահի համար մեծ պայքար էր մղվում , իսկ Հայաստանը անկախացել էր և չէր խառնվում Հռոմում տեղի ունեցող գահակալական կռիվներին: Կայսերական գահի թեքնածուներից  Նիգերը Վաղարշ II-ից օգնություն է խնդրում ընդդեմ Սևերոսի , հայոց թագավորը պատասծանում է, որ ինքը ոչ մեկին չի օգնելու, բայց, եթե որևէ մեկն իր վրա հարձակվի  ինքը պատրաստ է երկիրը պաշտպանելու: Կիլիկիայում՝ Իսոսի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Նիգերը սպանվում է, իսկ Սևերոսը ՝ հռոմեական նոր կասյսերը գալով միջագետք փորձում է հազշվեհարդար տեսնել  Նիգերի կողմնակիցների հետ: Շարունակել կարդալ

Հայոց ծագումնաբանություն

Այս հոդվածը հայ ժողովրդի ծագման ու կազմավորման մասին է: Կներկայացնեմ մի քանի ավանդություններ՝ հայերի ծագման հետ կապված, ապա կանդրադառնամ հայերի լեզվին, առանձնահատկություններին, ձևավորման հիմնական տարածքին և այլն:

1. Հայ ժողովրդի ծագումն ու կազմավորումը:
Հայկ Նահապետ
Հայագիտության մեջ առավել արծարծված խնդիրներից մեկը եղել և մնում է հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցը, որը մի շարք կետերում միջ այսօր վիճահարույց է: Որտեղից է ծագում  հայ ժողովուրդը, որն է նրա բնօրրանը, երբ է ձևավորվել իբրև ինքնուրույն էթնիկ միավոր և որ ժամանակներից է հիշատակվում հնագույն գրավոր հուշամատյաներում:

Այս հարցերի կամ դրանց առանձին կետերի խնդրահարույց լինելը պայմանավորված է ոչ միայն սկզբնաղբյուրների տեղեկությունների բազմազանությամբ, այլև երբեմն դրանցով զբաղվողների քաղաքական ու այլաբնույթ շահագրգռություններով, թեպետ առկա փաստերն ու ուսումնասիրության այսօրվա մակարդակը լիովին թույլ են տալիս պատասխանելու հայ ժողովրդի ծագմանն ու կազմավորմանը վերաբերող հիմնական հարցերին: Անդրադառնանք նախ հայերի ծագման մասին հին ու միջին դարերում գրի առնված ավանդազրույցներին, ընդհանուր գծերով ներկայացնենք պատմագիտության մեջ տարբեր ժամանակներում առավել տարածված տեսությունները, ապա հարցի ուսումնասիրման այսօրվա վիճակը և Հայաստանի ու հայերի մասին պահպանված հնագույն տեղեկությունները:
Հայերի ծագման վերաբերյալ հին ու միջին դարերում գրի են առնվել մի շարք ավանդություններ, որոնցից հայագիտության տեսանկյունից (որպես սկզբնաղբյուրային արժեք ունեցողներ) առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում հայկականը, հունականը, հին եբրայականը, վրացականը և արաբականը:

Հայկական ավանդությունը:

Ստեղծվել է դեռևս վաղընջական ժամանակներում և մեզ հասել Մովսես Խորենացու
գրառմամբ: Ավանդության առանձին դրվագներ հիշատակվում են նաև միջնադարի այլ հայ մատենագիրների երկերում: Ավանդության մեջ որոշակիորեն կարելի է առանձնացնել երկու շերտ: Առաջին` հնագույն շերտը ստեղծվել և գոյություն է ունեցել նախաքրիստոնեական ժամանակներում: Հնավանդ զրույցի համաձայն հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին արարչագործ աստվածների հսկա որդիներից էր: Ահա թե ինչպես է ներկայացվում հայոց նախնու ծագումը Մովսես Խորենացին.<<Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը… Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը>>…:
Քրիստոնեական ժամանակաշրջանում հայկական ավանդությունը ենթարկվում է ձևափոխության` հարմարեցվելով Աստվածաշնչի պատկերացումներին, որոնց համաձայն համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից (Հաբեթ, Քամ և Սեմ): Ըստ ավանդության նորացված, քրիստոնեացված տարբերակի Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին. այդտեղից էլ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված <<Թորգոմա տուն>> և հայերին տրված <<Թորգոմյան ազգ>> անվանումները:

Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է Միջագետքի բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, և ի նշանավորումն դրա այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը (ըստ ականավոր հայագետ Ղևոնդ Ալիշանի հաշվարկի` Բուն Հայոց թվականի սկզբնավորումը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին):

Հայկական ավանդության համաձայն Հայկ նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց <<հայ>> և երկիրը` <<Հայաստան>>, իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի <<Արմենիա>> և հայերի <<արմեն>> անվանումները: Ըստ նույն ավանդության Հայկի ու հայկազուն նահապետների անուններով կոչվեցին Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ (Հայկից` Հայկաշեն, Արամանյակից` Արագած լեռ և Արագածոտն գավառ, Արամայիսից` Արմավիր, Երաստից` Երասխ (Արաքս), Շարայից` Շիրակ, Ամասիայից` Մասիս, Գեղամից` Գեղարքունիք և Գեղարքունյաց ծով, Սիսակից` Սիսական (Սյունիք), Արա Գեղեցիկից` Այրարատ և այլն):

Արաբական ավանդությունը:
Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի` Նոյի որդիներից առաջացած լինելու պատկերացման հետ: Առավել հանգամանորեն այն շարադրված է XII-XIII դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում: Ըստ այդ ավանդության Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին) և որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները: Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին. հետաքրքիր է, որ այն պահպանել է ազգակից հնդեվրոպական ժողովուրդների միասնության շրջանից եկող հիշողությունը:

Հին եբրայական ավանդությունը

Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I — Ք.հ. I դդ.) <<Հրեական հնախոսության>> էջերում: Հաղորդման համաձայն <<Ուրոսը հաստատեց Հայաստանը>>: Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ: Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է: Ըստ մեկ այլ տեսակետի Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա <<Ռուսա Էրիմենայի որդին>>: Ասորեստանյան սեպագիր աղբյուրներում <<Ռուսա>> անունը հիշատակվում է նաև <<Ուրսա>> տարբերակով, իսկ <<Էրիմենա>> անունը կարող է մեկնաբանվել և° որպես անձնանուն, և° որպես ցեղանուն:
Նշվածներից բացի հայերի ծագման մասին պահպանվել են այլ ավանդազրույցներ ևս, որոնք, սակայն, այս կամ այն չափով կրկնում են արդեն հիշատակվածներին, չունեն սկզբնաղբյուրային նշանակություն:

 

Հայերը՝ հնդեվրոպացի. հակադրություն և հիմնավորում

Ժողովուրդների ու լեզուների առաջացման հարցը 18-19-րդ դդ. շատ էր հետաքրքրում մարդկությանը: Նախապատմական ժամանակներում ներկայիս ժողովուրդների նախնիները կազմել են մեծ ընտանիքներ, որոնք կոչվել են «մայր ժողովուրդներ», իսկ դրանց զբաղեցրած տարածքները՝ «նախահայրենիքներ»:
Հայերն ունեն հնդեվրոպական ծագում: Լեզվաընտանիքի անվանակոչումը պայմանավորված է դրան պատկանող ժողովուրդների՝ Հնդկաստանից մինչև Եվրոպայի արևմուտք տարածվածությամբ: Հնեվրոպական նախահայրենիքը գտնվում էր Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայի արևելյան շրջաններում , Միջագետքի հյուսիսային և Իրանական սարահարթի հյուսիսարևելյան մասում:
Հնդեվրոպական մայր լեզվից են առաջացել  ռոմանական, գերմանական, սլավոնական, հնդկական, իրանական և այլ լեզվաճյուղերը, սակայն այդ լեզուներից պահպանվել են միայն ալբաներենը, հունարենը ու հայերենը: Հայերենի անջատվելը հնդեվրոպական ընդանրությունից տեղի է ունեցել Ք.ա. 4 հազարամյակի վեջին: Սակայն վերջին տարվա կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայերենի անջատվելը հնդեվրոպական ընդհանրությունից և հայերենի՝ ինքնուրույն լեզու դառնալը  կարոեղ ՝է տեեղի ունեցաց լինել շատ ավելի վաղ:
Հայերը միակ ժողովուրդն են, որի ծագումն ու կազմավորումը տեղի է ունեցել  Հայկական լեռնաշխարհում՝ հնդեվրոպական նախահայրենիքի տարածքում: Հետևաբար հայերը հանդիսանում են  Հայկական լեռնաշխարհի բնիկները ու ժառանգորդները:

 Ձևավորման հիմնական տարածքը և առանձնահատկությունները

Ըստ Հին կտակարանի հրեաները Հայոց Աշխարհը անվանում են Արարարտ կամ Արարատյան թագավորություն եւ Բաբելոնի դեմ պայքարի համար կանչում են Արարատյան գնդին: Ըստ պատմաբան պրոֆեսոր Ա. Մովսեսյանի, շումերական (Sumer) (մ.թ.ա. XXIV դ) հնագույն գրավոր աղբյուրները Հայոց Աշխարհը կոչում էին ԱՐԱՏՏԱ, իսկ Հայոց Լեռնաշխարհը կոչվել է Սրբազան օրենքների երկիր:

Հայասա (Hayasa), Հայասա-Ազզի (Hayasa-Azzi), անունով պետական կազմավորում Հայկական Լեռնաշխարհի տարածքում հիշատակվում է խեթական արձանագրություններում մ.թ.ա. XVI առ XIII դդ։ Հայասան վերջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. XIII դարի վերջին։

Մ.թ.ա. 13-11-րդ դարերում ասորիները Վանա լճի մերձակա տարածքների երկիրը անվանում են Նաիրի, կամ քառասուն «գետերի երկիր»: Մ.թ.ա. 10-րդ դարում Նաիրի երկիրը սկսվում է հիշատակվել որպես երկիր Ուրարտու։

Ուրարտուի անկումից հետո Հայոց աշխարհում ձեւավորվում է նոր արքայական դինաստիա, որ պատմության մեջ հայտնի է որպես Երվանդունիներ: Նոր դինաստիայի հիմնադիրն է Երվանդ Ա Սակավակյացը (մ.թ.ա. մոտ 570-560): Երվանդունիների դինաստիան հիմնեց իր թագավորությունը, որը կոչվում էր Մեծ Հայք: Երվանդունիների դինաստիայի վերջին գահակալն է Մեծ Հայքում Երվանդ Դ Վերջինը, ըստ Մովսես Խորենացու, գահակալել է 20 տարի։ Երվանդունիները իրենց գահը հանձնում են Արտաշեսին, ով դարձավ նոր դինաստիայի հիմնադիր եւ պատմության մեջ մնաց որպես Հայոց Արքա Արտաշես Ա: Արտաշեսյան գահակալների հզորագույն ներկայացուցիչը Տիգրան Մեծն էր  :Մեծ Հայքի Արքա մ.թ.ա. 95-ից մինչեւ մահը, Ասորիքի եւ Փյունիկիայի արքա (մ.թ.ա. 83-մ.թ.ա.69), մ.թ.ա. 85-ից կրել է Արքայից Արքա տիտղոսը։ Սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթեւական թագավորության եւ ուժեղացող Հռոմի հանրապետության դեմ պայքարում: Արտաշեսյան վերջին գահակալն էր Երատո թագուհին, գահակալել է մոտ 6-12 տարի:

Արշակունիների տոհմի երեւելի արքաներից է Տրդատ Գ Մեծը: 297-ին Տրդատ Գ Մեծի եւ Հռոմեական Դիոկղետիանոս Կայսեր համատեղ բանակը զորավար Գալերիոս Մաքսիմիանոս  Տրդատ Գ Մեծի առաջնորդությամբ Բասեն գավառի Ոսխա գյուղի մոտ ճակատամարտում հաղթել են Պարսից Արքայից արքա Ներսեհի բանակին եւ վերականգնել Արշակունիների գահակալությունը Մեծ Հայքում։

298-ին Մծբին քաղաքում կնքված 40-ամյա խաղաղության պայմանագրով Սասանյան Իրանը ճանաչել է Մեծ Հայքում Արշակունիների թագավորությունը եւ նրանց նկատմամբ Հռոմի հովանավորությունը։ 301թ.-ին Տրդատ Մեծը նոր կրոնական ուսմունքը՝ Արեւելյան Վարդապետությունը կամ Քրիստոսի ուսմունքը ճանաչեց որպես պետական կրոն:

Կարծում եմ՝ այս հոդվածը մեկ առիթ եղավ ևս մեկ անգամ վերանայելու մեր ծագումնաբանությունը, հայի սկզբնական տեսակին համեմատելու հայի այժմյան տեսակի հետ և հետևություններ անելու: Ես ինքս չեմ համեմատի՝ եզրահանգումները թողնելով ձեզ:

Աղբյուր ՝ http://archive.ankakh.com/2012/06/217930/ , http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5_%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%AB_%D5%A7%D5%A9%D5%B6%D5%B8%D5%A3%D5%A5%D5%B6%D5%A5%D5%A6

Հայկական մշակույթը 19-20-րդ դարերում

Այս նյութում կներկայացնեմ հայկական մշակույթը 19-20-րդ դարերում: Համապատասխան ենթավերնագրերով կխոսվի կրթական համակարգի, պատմագիտության, արվեստի և ճարտարապետության մասին, կպատմեմ՝ զուգահեռ խոսելով նաև ոլորտի հայտնի, կարևոր անձանց և կառույցների մասին: Շարունակել կարդալ

Հայոց լեզվի թեստ

Հայոց լեզվի թեստ

Նոր կյանքի սկիզբ

Շուտով  հրաժեշտ  կտանք    դպրոցին :   Մենք      փակում  ենք  մեր կյանքի     գլխավոր  էջերից   մեկը    և ունենք   շատ ձեռքբերումներ :      Մխիթար   Սեբաստացի կրթահամալիրում    սովորում   եմ  հինգերորդ   դասարանից    սկսած :   Սկզբում  սովորել եմ Դպրոց-պարտեզում և կրթությունս շարունակել եմ  Մայր  դպրոցում   :  Այս  տարիների     ընթացքում   շատ  բան   եմ  սովորել:     Երբ     տեղափոխվեցի    Բ-4    դպրոց  պարտեզ,  սկզբում    չէի  հարմարվում նոր  միջավայրին,  բայց  ժամանակի  ընթացքում  ամեն ինչ   իր  տեղն   ընկավ՝ նոր  ծանոթություններ, ընկերներ, նոր ձոռքբերումներ: Շարունակել կարդալ

Մաթեմատիկա 3 հետազոտական

3 հետազոտական

Մաթեմատիկա 2 հետազոտական

2 հետազոտական

Հայաստանի առաջին հանրապետություն

Հայաստանի առաջին հանրապետություն (2)

2014-2015ուս.տարի, 2-րդ կիսամյակ, ընթացիկ ինքնաստուգումներ /ստուգում 4/

2014-2015ուս.տարի, 2-րդ կիսամյակ, ընթացիկ ինքնաստուգումներ

12-րդ դաս. Ինքնաստուգման թերթիկ

Ինքնաստուգման թերթիկ